Անելիք բանկի հաճախորդները կարող են իրենց քարտային և ընթացիկ հաշիվները համալրել Telcell–ի վճարման համակարգերով

23.06.2015 18:14
Անելիք բանկի հաճախորդները կարող են իրենց քարտային և ընթացիկ հաշիվները համալրել Telcell–ի վճարման համակարգերով

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. Անելիք բանկի հաճախորդներն այսուհետ կարող են քարտային և ընթացիկ հաշիվները համալրել Telcell վճարային համակարգի ինքնասպասարկման տերմինալների և ստացիոնար մասնաճյուղերի միջոցով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Իրականացված տեխնիկական ինտեգրումը բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս օգտվել Telcell վճարային համակարգի ինքնասպասարկման առավելություններից` կատարելով գործարքներ ցանկացած վայրից, որտեղ տեղադրված է վճարային տերմինալ, շաբաթվա բոլոր օրերին և առանց ժամային սահմանափակման:

«Անելիք բանկը մշտապես ձգտում է առաջարկել իր հաճախորդներին առավել հարմար և նորարարական բանկային ծառայություններ, որոնք օգնում են անտեսել տարածությունն ու ժամանակ խնայել», – ասել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` բանկային ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել ինքնասպասարկման տերմինալների «Բանկեր և ՈՒՎԿ-ներ» բաժին, այնուհետև «Անելիք» ենթաբաժնում ընտրել ծառայությունը և կատարել համապատասխան վճարում։

Նա նշել է, որ «Telcell»–ի հետ համագործակցության շնորհիվ  ծառայությունների մատուցումը իր հաճախորդների համար դարձել է ավելի հասանելի և գրավիչ։

«Մենք վստահ ենք, որ Անելիք բանկի հաճախորդները կգնահատեն մեր ընկերության տերմինալների միջոցով հաշիվների համալրման պարզությունն ու հարմարավետությունը, իսկ Անելիք բանկը` դրամական միջոցների ընդունման ամբողջովին ավտոմատացված Telcell համակարգի առավելությունները»,- նշել է «Telcell» ՓԲԸ–ի բիզնեսի զարգացման վարչության պետ Արթուր Խաչատուրյանը` մեկնաբանելով Անելիք բանկի հետ համագործակցության սկիզբը:

«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, 2009թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև