Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 23–ին նվազել է 0,05%–ով և 1 դոլարի դիմաց կազմել 472,79 դրամ

23.06.2015 18:30
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 23–ին նվազել է 0,05%–ով և 1 դոլարի դիմաց կազմել 472,79 դրամ

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը հունիսի 23–ին, հունիսի 22–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,05 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել է 472,79 դրամ։

Ֆոնդային բորսայի ներկայացրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 2.65 մլն դոլարի (շուրջ 1,25 մլրդ դրամ) 25 գործարք։ Միաժամանակ հունիսի 23–ին NASDAQ OMX Արմենիայում եվրոյով գործարք չի իրականացվել։

Հունիսի 23-ի միջին շուկայական փոխարժեքներն են` 1 դոլարը` 472,93 դրամ, 1 եվրոն`  531.34 դրամ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև