23.06.2015 18:34
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10,5%–ի մակարդակում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
ՀՀ ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին անգամ փոխել է 2015թ.–ի փետրվարի 10–ին` այն 9,5 տոկոսից բարձրացնելով 10,5 տոկոսի։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: