Հայաստանի բանկերի դրամային կարճաժամկետ դեպոզիտների տոկոսադրույքները մայիսին աճել են 2 տոկոսային կետով և կազմել 15,26%

24.06.2015 16:00
Հայաստանի բանկերի դրամային կարճաժամկետ դեպոզիտների տոկոսադրույքները մայիսին աճել են 2 տոկոսային կետով և կազմել 15,26%

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի դրամային կարճաժամկետ դեպոզիտների տոկոսադրույքները 2015թ.–ի մայիսին աճել են 2 տոկոսով` կազմելով 15,26 տոկոս։ Նման տվյալներ է ներկայացված Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

Միաժամանակ, դոլարային դեպոզիտների տոկոսադրույքները նվազել են 0.25 տոկոսով և կազմել 5,88 տոկոս։ Դրամային երկարաժամկետ դեպոզիտների տոկոսադրույքները մայիսին նվազել են 0,06 տոկոսով` մինչև 14,19 տոկոս, իսկ դոլարային` 0,31 տոկոսային կետով` մինչև 6,95 տոկոս։

Ինչ վերաբերում է հայկական առևտրային բանկերի վարկային տոկոսադրույքներին, ապա ընթացիկ տարվա մայիսին աճել են ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ դրամային և դոլարային վարկերի տոկոսադրույքները։

Այսպես, կարճաժամկետ դրամային վարկերի տոկոսադրույքներն աճել են 0,61 տոկոսային կետով` մինչև 17,66 տոկոս, իսկ դոլարային վարկերինը` 0,77 տոկոսային կետով` մինչև 10,68 տոկոս։ Երկարաժամկետ դրամային վարկերի տոկոսադրույքները մայիսին աճել են 1,04 տոկոսով` մինչև 17,45 տոկոս, իսկ դոլարային վարկերինը` 0,51 տոկոսով` մինչև 12,36 տոկոս։

Պետք է նշել, որ 2015թ.–ի առաջին եռամսյակում տոկոսադրույքներն աճել են հայկական դրամի արժեզրկման պատճառով առաջացած ֆինանսական շոկերի, 2014թ.–ի վերջին վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման, արտարժույթով պարտադիր պահեստավորման նորմատիվի ավելացման հետևանքով, ինչն էլ իր հերթին հայկական բանկերի մոտ դրամային լիկվիդայնության պակասի է հանգեցրել։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև