Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 24–ին նվազել է 0,06%–ով և 1 դոլարի դիմաց կազմել 472,5 դրամ

24.06.2015 21:01
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 24–ին նվազել է 0,06%–ով և 1 դոլարի դիմաց կազմել 472,5 դրամ

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը հունիսի 24–ին, հունիսի 23–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,06 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել է 472,5 դրամ։

Ֆոնդային բորսայի ներկայացրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 3.5 մլն դոլարի (շուրջ 1,58 մլրդ դրամ) 28 գործարք։ Միաժամանակ հունիսի 23–ին NASDAQ OMX Արմենիայում եվրոյով գործարք չի իրականացվել։

Հունիսի 24-ի միջին շուկայական փոխարժեքներն են` 1 դոլարը` 472,56 դրամ, 1 եվրոն`  529,69 դրամ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post