25.06.2015 20:56
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը կոչ է անում քաղաքացիներին կատարել իրենց պարտականությունները բանկերի առաջ և չհավատալ լիցենզիաները կասեցնելու մասին կեղծ լուրերին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն, վերջերս ինտերնետում և սոցիալական ցանցերում տարածվել է կեղծ տեղեկատվություն այն մասին, որ որոշ բանկերի լիցենզիաներ ուժը կորցրած է ճանաչվել և դրանք այլև առկա չեն ՀՀ ֆինանսական համակարգում։
Հայաստանի ԿԲ–ը հայտարարում է, որ Հայաստանի տարածքում գործող բոլոր բանկերը նորմալ պայմաններում իրականացնում են իրենց գործունեությունը։ Որևէ բանկի լիցենզիա ուժը կորցրած ճանաչելու բացառիկ իրավասությունը վերապահված է միայն Կենտրոնական բանկին, իսկ վերջինս ոչ մի բանկի լիցենզիա ուժը կորցրած չի ճանաչել և չի նախատեսում դիմել նման գործողությունների։
«Նման կեղծ տեղեկատվության տարածումն անթույլատրելի է։ Հորդորում ենք զերծ մնալ տարածվող կեղծ տեղեկություններից` ելնելով բանկերի դիմաց պարտավորությունները չկատարելուց»,– նշվում է հաղորդագրությունում։
ԿԲ–ը նախազգուշացնում է և խնդրում հաշվի առնել, որ սոցիալական ցանցերում տարածված կեղծ տեղեկությունները կոչված են մոլորեցնել և հասարակության մոտ թյուր պատկերացումներ առաջացնել։
Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: