25.06.2015 22:11
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը հունիսի 25–ին, հունիսի 24–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,11 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել է 473 դրամ։
Ֆոնդային բորսայի ներկայացրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 1.5 մլն դոլարի (շուրջ 709.5 մլն դրամ) 13 գործարք։ Միաժամանակ հունիսի 25–ին NASDAQ OMX Արմենիայում եվրոյով գործարք չի իրականացվել։
Հունիսի 25-ի միջին շուկայական փոխարժեքներն են` 1 դոլարը` 472,65 դրամ, 1 եվրոն` 527,76 դրամ։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: