S&P. աշխարհի ընկերությունները զանգվածաբար դեֆոլտ կհայտարարեն

26.06.2015 10:59
S&P. աշխարհի ընկերությունները զանգվածաբար դեֆոլտ կհայտարարեն

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. 2015 թվականի սկզբից 52 կորպորատիվ էմիտենտներ հայտարարել են դեֆոլտի մասին, ասվում է Standard & Poor’s վերլուծական ստորաբաժանման հոդվածում։

Տվյալ արդյունքը վատագույնն է ճգնաժամային 2009 թվականից, հաղորդում է vestifinance.ru–ն։

Ամբողջ 2014 թվականի ընթացքում S&P–ն աշխարհում հաշվել է կորպորատիվ դեֆոլտի 60 դեպք։

Այս շաբաթ ցուցակը համալրել է Walter Energy Inc. ամերիկյան ածխային ընկերությունը, որը չի կարողացել միջոցներ գտնել մարումով գերակա մուրհակներով տոկոսների վճարման համար 2020 թվականին։

«52 էմիտենտներից, որոնք արդեն չեն կարողացել կատարել դրամական պարտավորություններն այս տարի, 31 ընկերություն գտնվում է ԱՄՆ–ում, 12–ը` զարգացող երկրներում, յոթը` Եվրոպայում և երկուսը` մյուս զարգացած երկրներում»,– հայտնել է S&P–ում ֆիքսված եկամտով արժեթղթերի համաշխարհային շուկայի վերլուծական ստորաբաժանման ղեկավար Դայան Վացան։

Ըստ նրա` 19 ընկերություններ դեֆոլտ են հայտարարել տոկոսների վճարումը կամ պարտքի հիմնական գումարը բաց թողնելու պատճառով, 11 էմիտենտներ սնանկության դիմում են ներկայացրել, 13–ը` պարտքի փոխանակում են կատարել սթրեսային պայմաններում (distressed exchange, դեֆոլտի համարժեք), վեց դեպքում դեֆոլտը գաղտնի է եղել, երկու դեպքում միջամտել են կարգավորիչները, ևս մեկի դեպքում` դատարանի պահանջով վերակազմավորում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև