Եվրոն նվազում է դոլարի նկատմամբ Հունաստանի պարտքի մասին տեղեկությունների ֆոնին

26.06.2015 12:28
Եվրոն նվազում է դոլարի նկատմամբ Հունաստանի պարտքի մասին տեղեկությունների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. Եվրոպական արժույթի փոխարժեքը դոլարի նկատմամբ ուրբաթ թուլանում է` Հունաստանի պարտքի հարցի մասին նորությունների ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները։

Մոսկվայի ժամանակով 7։45–ի դրությամբ` եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է մինչև 1,1192 դոլար մեկ դոլարի դիմաց` նախորդ փակման 1,1207 դոլարի փոխարեն, հաղորդում է ՓՐԱՅՄ գործակալությունը։ Դոլարի փոխարժեքը իենի նկատմամբ նվազել է մինչև 123,39 իեն` մեկ դոլարի դիմաց 123,63 իենից։ Դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը ԱՄՆ հիմնական առևտրային գործընկերների` վեց երկրների զամբյուղի նկատմամբ) բարձրացել է 0,04 տոկոսով` մինչև 95,25 կետ։

Հինգշաբթի եվրագոտու երկրների ֆինանսների նախարարների խորհուրդն անցկացրել է արտահերթ նիստ Հունաստանի պարտքի խնդրի վերաբերյալ, բայց վերջնական որոշում չի ընդունել։ Եթե մինչև հունիսի 30–ը կողմերը չհամաձայնեցնեն մի շարք դիրքորոշումներ պարտքի մասին, Հունաստանը կարող է հայտնվել դեֆոլտի սպառնալիքի առջև։ ԱՄՀ ներկայացուցիչ Հերի Ռայսը կարծիք է հայտնել, որ Հունաստանը կարող է կատարել շուրջ 1,6 մլրդ եվրոյի վճարումն ըստ կարգացուցակի` հունիսի 30–ին։

Ավելի ուշ ԵՄ ղեկավարությանը մոտ աղբյուրը հաղորդել է, որ Եվրախումբը կարող է կրկին հավաքվել շաբաթ օրը` գնահատելով Հունաստանի վերջին առաջարկները բարեփոխումների ծրագրի և բյուջետային տնտեսման վերաբերյալ։

Հունական պարտքային ճգնաժամը մի քանի օր շարունակ կգտնվի ներդրողների ուշադրության կենտրոնում, մեջբերում է Ֆրանս Փրես գործակալությունը Barclays բանկի ճապոնական ստորաբաժանման ֆորեքս–վերլուծաբան Սինյիտիրո Կադոտայի խոսքերը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև