ՎՏԲ–Հայաստան Բանկը ներկայացնում է «Ֆինանսական խորհրդատվություն» նոր ծառայությունը

26.06.2015 18:30
ՎՏԲ–Հայաստան Բանկը ներկայացնում է «Ֆինանսական խորհրդատվություն» նոր ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. Պրոդուկտային շարքի կատարելագործման և բանկային պրոդուկտների ու ծառայությունների հանդեպ գոհունակության բարձրացման նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է օգտվել «Ֆինանսական խորհրդատվություն ծառայությունից, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Նոր ծառայության շրջանակում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձը կարող է ստանալ խորհրդատվություն բանկի 65 մասնաճյուղերից յուրաքանչյուրում և ստանալ տեղեկատվություն ոչ միայն բանկի վարկային պրոդուկտների մասին, այլև այն մասին, թե արդյոք համապատասխանում է իր վարկային պատմությունը բանկի` բոլոր տեսակի վարկային պրոդուկտների մասով պահանջներին

Այդպիսով, ֆիզիկական անձինք կստանան իրենց հետաքրքրող վարկի մանրամասն նկարագրություն, միաժամանակ կկարողանան խուսափել վարկային հայտի լրացման գործընթացից առանց իրենց վարկային պատմության մասին տեղեկատվության առկայության:

Ֆիզիկական անձինք հնարավորություն կունենան նախապես և օպերատիվ կերպով ստանալ տեղեկություն այն մասին, թե իրենց վարկային պատմությունը ինչ վարկ է թույլ տալիս վերցնել ՎՏԲ-Հայաստան Բանկում:

Ծառայությունից կարող են օգտվել Հայաստանի բոլոր ռեզիդենտ ֆիզիկական անձինք: Պարզապես անհրաժեշտ է բանկ ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայության համարանիշ և տեղում ստորագրել համապատասխան դիմում ֆինանսական խորհրդատվության տրամադրման մասին: Ծառայության արժեքը 2900 ՀՀ դրամ է:

Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի www.vtb.am պաշտոնական կայքի` «Ֆիզիկական անձնանց վարկավորում» բաժնում։

Более детальную информацию можно получить на сайте Банка www.vtb.am в разделе “Кредиты физлицам”.

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև