ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 26–ին աճել է 0,11%–ով և 473,5 դրամ կազմել

26.06.2015 22:02
ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 26–ին աճել է 0,11%–ով և 473,5 դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 26–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը աճել է 0,11 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 473,5 դրամ։

Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 1.98 մլն դոլարի (937.53 մլն դրամ) 15 գործարք։ Ֆոնդային բորսայում հունիսի 26–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Հունիսի 26–ին 1 դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 473,18 դրամ, 1 եվրոյինը` 529,58 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև