Չինաստանի ժողովրդական բանկը կրկին նվազեցրել է տոկոսադրույքները

29.06.2015 12:06
Չինաստանի ժողովրդական բանկը կրկին նվազեցրել է տոկոսադրույքները

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/.  Չինաստանի ժողովրդական բանկը հանգստյան օրերին նվազեցրել է առանցքային տոկոսադրույքը և պահեստավորման նորմերը բանկերի մի մասի համար` չինական ֆոնդային բորսայի կտրուկ անկումից հետո, հաղորդում է Vestifinance.ru–ն` հղում անելով Bloomberg գործակալությանը։

Մեկ տարի ժամկետով վարկերի տոկոսադրույքը նվազել է 25 բազային կետով` մինչև 4,85 տոկոս, նույն ժամկետով դեպոզիտային տոկոսադրույքը` 25 բազային կետով` մինչև 2 տոկոս։

Այդ նվազեցումը նոյեմբերից սկսած չորրորդն է։

Չինաստանի ֆոնդային շուկան անկում է ապրում արդեն երկրորդ շաբաթը շարունակ, ուրբաթ Շանհայի բորսայի ինդեքսը նվազել է ավելի քան 7 տոկոսով։

Վերջերս ԿԲ տնտեսագետները վատացրել են տնտեսության աճի կանխատեսումները մինչև 7 տոկոս` նախկինի 7,1 տոկոսի փոխարեն, այն դեպքում, երբ սպառողական գների ավելացման կանխատեսումը (CPI ինդեքս) նվազել է 2,2 տոկոսից մինչև 1,4 տոկոս։

Տնտեսագետների հաշվետվությունում հաղորդվում է նաև այն մասին, որ Դաշնային պահուստային համակարգի կողմից առանցքային տոկոսադրույքի բարձրացումը, ամենայն հավանականությամբ, սահմանափակ ազդեցություն կունենա Չինաստանի տնտեսության վրա` հաշվի առնելով երկրի ընթացիկ գործողությունների հաշվի գզալի պրոֆիցիտը։ Վերլուծաբաները բարձրացրել են այդ ցուցանիշի գնահատականը 2015թ.–ի համար ՀՆԱ 2,4 տոկոսից մինչև 2,9 տոկոս։

Առաջին եռամսյակում Չինաստանի ՀՆԱ–ն տարեկան կտրվածքով աճել է 7 տոկոսով։ CPI–ը մայիսին աճել է 1,2 տոկոսով ապրիլին 1,5 տոկոս բարձրանալուց հետո։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև