29.06.2015 15:41
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային ոլորտի վիճակը կկարգավորվի մինչև տարեվերջ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտարարեց «Արարատբանկ» ԲԲԸ–ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը
«Բանկային ոլորտի անկումը ժամանակավոր երևույթ է։ Պարզապես առաջացել է ժամանակավոր դադար։ Մենք քաղում ենք նախորդ տարի Ռուսաստանից ստացված բացասական մեսիջների պտուղները։ Հիմա հայկական բանկերն ավելի պահպանողական են, և ես վստահ եմ, որ հաջորդ փուլը կդառնա վերականգնողական», – ասաց Օսիպյանը։
Հայաստանի առևտրային բանկերի հաշվեկշռային տվյալների համաձայն` 2015 թ.–ի առաջին եռամսյակի արդյունքում Հայաստանում գործող 21 բանկերի համախառն ակտիվները կազմել են 3 272,1 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ կրճատվելով 3,4 տոկոսով, պարտավորությունները կազմել են 2 785,7 մլրդ դրամ` կրճատվելով 4,3 տոկոսով, վարկային ներդրումները` 2 075,6 մլրդ դրամ` կրճատվելով 3,54 տոկոսով։ Միաժամանակ վարկային կազմակերպությունների շահույթը կազմել է 2 249,7 մլրդ դրամ` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 75,2 տոկոսով։ Միաժամանակ բանկերի կապիտալն ավելացել է 2,7 տոկոսով` հասնելով 486,4 մլրդ դրամ։
Միաժամանակ Օսիպյանը վստահություն հայտնեց, որ մինչև տարեվերջ հայկական բանկերը կսկսեն շահույթ գրանցել։
Միաժամանակ ՀՀ ԿԲ–ի տվյալներով` 2015 թ.–ի հունիսի 1–ի դրությամբ բանկերի ակտիվները կազմել են 3 304,7 մլրդ դրամ (3,1 տոկոսի նվազում), պարտավորությունները` 2 835 մլրդ դրամ (4 տոկոսի անկում), կապիտալը` 469,6 մլրդ դրամ (0,1 տոկոսի աճ) ($1-473.18 դրամ)։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: