Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն ԱՊՊԱ–ի մասին լավագույն տեսահոլովակի մրցույթի երեք հաղթող է հայտարարել

29.06.2015 16:43
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն ԱՊՊԱ–ի մասին լավագույն տեսահոլովակի մրցույթի երեք հաղթող է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն  ԱՊՊԱ–ի մասին լավագույն տեսահոլովակի մրցույթի երեք հաղթող է հայտարարել, Բյուրոյի հնգամյակին նվիրված միջոցառման ընթացքում հայտնեց կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Նազարյանը։

«Մենք մրցույթի մասնակիցների առջև որևէ չափանիշ չենք դրել, այլ պարզապես թույլ ենք տվել հեղինակներին արտահայտել իրենց պատկերացումները տեսահոլովակով»,– նշեց նա։

Նազարյանի խոսքով` առաջին տեղը զբաղեցրած մրցանակակիրը կստանա 150 հազար դրամ, երկրորդ տեղը` 100 հազար, երրորդը` 50 հազար դրամ։

Բացի այդ, բյուրոն շնորհակալագրեր է հանձնել իր գործընկերներին և խորհրդի անդամներին, ովքեր այդ բոլոր տարիներին օժանդակել են Հայաստանում ԱՊՊԱ–ի զարգացմանը։

«Բյուրոն և ԱՊՊԱ համակարգը կայացել են։ Զրոյից մենք ձևավորել են ԱՊՊԱ–ի իրավական բազան, որը համակարգն ավելի թափանցիկ և հասկանալի է դարձնում սպառողի համար»,– նշեց Նազարյանը։

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունը Կենտրոնական բանկը գրանցել է 2010 թվականի հունիսի 28–ին։ Ավտոապահովագրողների բյուրոյի տվյալներով` Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2014 թվականի հունվար–սեպտեմբերին ԱՊՊԱ–ի գծով վճարել են մոտ 7 184.8 մլն դրամի 37.111 փոխհատուցում, ինչը 5.2 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2011թ.-ի հունվարի 1-ից:

2006թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը։--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև