ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապաններն այսուհետ կարող են ավտոմատացված ռեժիմով ստուգել իրենց քարտային հաշիվները

29.06.2015 19:19
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապաններն այսուհետ կարող են ավտոմատացված ռեժիմով ստուգել իրենց քարտային հաշիվները

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն, ընդլայնելով իր հեռահար ծառայություններն, առաջարկում է իր հաճախորդներին ավտոմատացված ռեժիմով ստուգել քարտային հաշվի վիճակը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր քարտապանները հնարավորություն ունեն օրվա ցանկացած պահի աշխարհի ցանկացած կետից վերահսկել իրենց քարտային հաշիվները:

Քարտային հաշվին իրական մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել բանկի պրոցեսինգային կենտրոն +37410 56 07 08 հեռախոսահամարով, որը նշված է քարտի հակառակ կողմում, հետևելով ձայնային ազդանշաններին, տոնային ռեժիմով ընտրել անհրաժեշտ մենյուն, որից հետո հավաքել քարտի 16-նիշանի համարը և բանկային գաղտնաբառը:

Ձայնային մենյուի այս ծառայությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդ-քարտապաններին ապահովում է քարտային հաշվին մնացորդի վերաբերյալ օպերատիվ, անվճար և անվտանգ տեղեկատվության ստացում օրը 24 ժամ` առանց օպերատորի հետ կապ հաստատելու անհրաժեշտության:

Շնորհիվ այդ ծառայության` հաշիվը կարելի է ստուգել 20 վայրկյանի ընթացքում: Հաճախորդին հաղորդվում է հաշվի մնացորդը քարտի հիմնական արժույթով (այսինքն` այն արժույթով, ոըը հաճախորդն ընտրել է որպես հիմնական ՎՏԲ-Հայաստան Բանկում բազմարժութային քարտ բացելիս (AMD, USD, EUR, RUR)) որպես բոլոր հաշիվների ընդհանուր գումարի մնացորդ` հաշվարկված ՀՀ ԿԲ տվյալ օրվա փոխարժեքով:

Տվյալ ծառայության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ` այցելելով ՎՏԲ-Հայաստան բանկի ցանկացած մասնաճյուղ, զանգահարելով Միասնական տեղեկատվական ծառայություն 8787 հեռախոսահամարով կամ բանկի www.vtb.am պաշտոնական կայքի «Հեռակառավարման սպասարկում» բաժնում:

Հիշեցնենք, որ Բանկի քարտապաններն ունեն ևս մեկ հնարավորություն վերահսկելու իրենց քարտային հաշիվները` ուղարկելով հարցում «SMS banking» ծառայության միջոցով քարտի հաշվեկշիռն ստուգելու համար:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև