01.07.2015 19:32
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն պետական պարտքը 2015թ.–ի մայիսի վերջի դրությամբ կազմել է 4 630,2 մլն դոլար` ամսվա ընթացքում նվազելով 6 տոկոսով, հայտնում է ՀՀ ԱՎԾ–ն։
Միաժամանակ տարեսկզբից Հայաստանի ընդհանուր պետական պարտքն ավելացել է 4.2 տոկոսով։
ԱՎԾ–ի տվյալներով` հանրապետության արտաքին պետական պարտքը մայիսի վերջին կազմել է 3 946,9 մլն դոլար` հաշվետու ամսվա համեմատ նվազելով 0,52 տոկոսով։
Արտաքին պարտքի մոտ 3 512,5 մլն դոլարը բաժին է հասնում Հայաստանի կառավարության պարտքին, որը նվազել է 0,44 տոկոսով։ Միաժամանակ հանրապետության արտաքին պետական պարտքի կառուցվածքում մոտ 434,4 մլն դոլարը բաժին է հասնում ՀՀ ԿԲ–ի պարտքին։
Հայաստանի ներքին պարտքը մայիսի վերջի դրությամբ կազմել է 683,2 մլն դոլար` նվազելով 0,99 տոկոսով։ Միաժամանակ մոտ 595.6 մլն դոլարը բաժին է հասնում ռեզիդենտների ձեռք բերած պետական պարտատոմսերին, արտարժույթով պետական պարտատոմսերը կազմել են 83.5 մլն դոլար, վարկերն ու փոխառությունները` 2 մլն դոլար, ներքին երաշխիքները` 2 մլն դոլար։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: