ԱՄՀ–ն հրաժարվել է Աթենքի վարկավորումից

07.07.2015 16:58
ԱՄՀ–ն հրաժարվել է Աթենքի վարկավորումից

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն հրահանգիչ Քրիսթին Լագարդը հույն վարչապետ Ալեքսիս Ցիպրասին հեռախոսազրույցում բացատրել է, որ կազմակերպությունն այլևս չի կարողանա վարկավորել Աթենքը, երկուշաբթի ТАСС–ին հայտնել է ԱՄՀ–ի ներկայացուցիչը։

«Լագարդը և Ցիպրասը հեռախոսով քննարկել են Հունաստանի հանրաքվեի և վերջին իրադարձությունների արդյունքները։ Հիմնադրամի ղեկավարը բացատրել է կազմակերպության կանոններով վարկի տրամադրման անհնարին լինելը, բայց առաջարկել է տեխնիկական օգնություն, որտեղ դա անհրաժեշտ կլինի հունական իշխանություններին»,– ասել է նա։

ԱՄՀ–ն, եվրագոտու կայունացնող հիմնադրամը և Եվրոպայի կենտրոնական բանկն արդեն հինգ տարի` 2010 թվականից, Հունաստանի սուվերեն պարտքի ճգնաժամի սկզբից, Աթենքին արտոնյալ տոկոսադրույքներով վարկերի տեսքով ֆինանսական աջակցություն է տրամադրում։ Այդ ընթացքում Հունաստանին հատկացվել է ընդհանուր առմամբ 240 մլրդ եվրո։ 2022 թվականից հետո այդ վարկերը պետք է վերադարձնել, իսկ այժմ դրանց վրա լրացուցիչ տոկոսներ են կուտակվում։ Հունիսի 30–ին Հունաստանն առաջին անգամ չի կարողացել ԱՄՀ–ին վճարել 1.6 մլրդ եվրոյի վարկային վճարում։

Հունաստանը վարկավորել են երկիրը վարկատուների «արտաքին կառավարմանը» փաստացի հանձնելու դիմաց։ Կառավարությունը պարտավորված էր անցկացնել կառուցվածքային բարեփոխումներ նրանց հորդորով, որ ավելացներ բյուջեի եկամտային մասը և հասնել պարտքերը վերադարձնելու համար անհրաժեշտ հավելուրդի։

Այդ քաղաքականությունը լիակատար ձախողում ունեցավ։ Հունաստանի տնտեսական վիճակն այժմ ավելի վատ է, քան 2010 թվականի ճգնաժամի սկզբում։ Բնակչության կենսամակարդակը նվազել է մի քանի անգամ, իսկ պետպարտքն աճել է ՀՆԱ–ի 120 տոկոսից մինչև 175 տոոկս, կամ 315 մլրդ եվրո։

Հունական հանրաքվեի արդյունքները

Հույների 61,31%–ը դեմ է արտահայտվել հունական պարտքի հարցում վարկատուների հետ համաձայնագրի պայմանների դեմ։ Այսպիսին է կիրակի օրն անցկացված հանրաքվեի վերջնական արդյունքը, որը հայտարարել է ներքին գործերի և վարչական բարեփոխման նախարարությունը քվեաթերթերի մշակումից հետո։

Հունաստանի բնակչությունը հանրաքվեում որոշում էր` ընդունի՞ կառավարությունը հունիսի 25–ին Եվրահանձնաժողովի, Եվրոպայի կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացրած համաձայնագրի նախագիծը, թե՞ ոչ։ Վարկատուների փաստաթուղթը բաղկացած է երկու մասից` «Բարեփոխումներ ընթացիկ ծրագրի ավարտի համար» և «Պարտքի կայունության նախնական վերլուծություն»։

Հունական կառավարությունը վստահ է, որ իր դիրքորոշման սատարումը ժողովրդի կողմից հանրաքվեում կօգնի նրան վարկատուների հետ համաձայնագիր ստորագրել։ Վարկատուների ներկայացուցիչներն իրենց հերթին կոչ են արել հանրաքվե չանցկացնել և հայտարարել են, որ «ոչ»–ը կարող է սպառնալ երկրին` եվրագոտուց դուրս գալով և դրախմայի վերադարձով։

Հունաստանի վարչապետ Ալեքսդիս Ցիպրասն ազգին ուղղված հեռուստաուղերձում հանրաքվեի նախնական արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից Հունաստանը կվերադառնա բանակցությունների սեղանին։ «Անհապաղ առաջնահերթությունը երկրի բանկային համակարգի վերականգնումն է,– ասել է նա։ – Այս անգամ բանակցությունների սեղանին կլինի նաև պարտքի վերակազմավորման խնդիրը»։
-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post