Յունիբանկը արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ է դարձել

07.07.2015 19:59
Յունիբանկը արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ է դարձել

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 7./ԱՌԿԱ/. «Յունիբանկ» ԲԲԸ-ն դարձել է արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ, որով բանկին շնորհվել է դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակ, նշվում է NASDAQ OMX Արմենիայի կայքում։

Հաղորդագրության համաձայն, այսուհետ ՅՈՒՆԻԲԱՆԿ-ի հաճախորդներին հասանելի կլինեն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ (ՀԿԴ) ծառայությունները, մասնավորապես՝ բաժնետիրական ընկերությունների ռեեստրի վարման և արժեթղթերի պահառության հետ կապված բոլոր ծառայությունները:

Ինչպես նշվում է NASDAQ OMX Արմենիայի կայքում,  ՀԿԴ-ն 2013թ.-ի մայիսից անցում է կատարել դեպոզիտար համակարգի նոր մոդելի, ըստ որի վերոնշյալ ծառայությունները հաճախորդներին մատուցվելու են հաշվի օպերատորների՝ ՀԿԴ-ի հետ համապատասխան պայմանագրեր կնքած ներդրումային ընկերությունների և բանկերի միջնորդությամբ:

ՅՈՒՆԻԲԱՆԿ-ն համալրել է արդեն իսկ գործող 13 հաշվի օպերատորների ցանկը, որոնց թվում են՝ 10 բանկ և 3 ներդրումային ընկերություն:

«Յունիբանկը» լրացրել է արդեն 13 օպերատորներից կազմված ցուցակը, որոնց թվում կան 10 բանկեր և 3 ներդրումային ընկերություններ։

Յունիբանկը հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին` 5 մլն ԱՄՆ դոլար կանոնադրական կապիտալով: 2002թ.-ին բանկը ներդրել է «Յունիստրիմ»  համակարգը, որը ներկայում հանդիսանում է դրամական փոխանցումների ամենապահանջված համակարգը Հայաստանում: Յունիբանկը հայկական NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է։ Բանկի միակ բաժնետերն է` «Ripatonso Holdings Limited» ՍՊԸ–ն։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև