ՎՏԲ–Հայաստան Բանկը ֆինանսավորել է Երևանում «Ուրբան Լոգիստիկ Սերվիսիս» լոգիստիկ կենտրոնի բացումը

08.07.2015 17:48
ՎՏԲ–Հայաստան Բանկը ֆինանսավորել է Երևանում «Ուրբան Լոգիստիկ Սերվիսիս» լոգիստիկ կենտրոնի բացումը

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երևանում բացվել է «Ուրբան լոգիստիկ Սերվիսիս» ժամանակակից, բարձրորակ ու բազմաֆունկցիոնալ լոգիստիկ կենտրոնը, որի ֆինանսավորումն իրականացրել է ՎՏԲ-Հայաստան Բանկը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Ուրբան լոգիստիկ սերվիսիս»-ը Կովկասում նման կարգի խոշորագույն լոգիստիկ օպերատոր է և Հայաստանում 3PL ձևաչափի` A դասի միակ օպերատորը համաշխարհային չափանիշներին համապատասխան պահպանման պայմաններով ու ենթակառուցվածքներով, որն առաջարկում է մի շարք ծառայություններ` պահեստային տարածքի տրամադրում, ապրանքի պահպանում, փոխադրում և բեռնաթափում, փոխադրման և առաքման ռեգիստրի կառավարում, փաթեթավորում և մակնշում, մաքսային ձևակերպում, ապրանքի առաքում հաճախորդի կողմից նշված վայր և այլն:

«Հաշվի առնելով համալիրի կողմից տրամադրվող ծառայությունների բազմազանությունը` համալիրի հաճախորդները հայկական և միջազգային ընկերություններ են, որոնք տարբեր տեսակի բիզնես-գործունեություն են ծավալում»,– նշվում է հաղորդման մեջ։

Պահեստային համալիրը համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին, աշխատում է շուրջօրյա և տալիս է հնարավորություն կատարելու ապրանքի հաշվեկշռի հարցում, տրամադրում է անձնական կոորդինատոր ունենալու, ինտերնետի միջոցով ցանկացած պահի նոր հարցում կատարելու, հաշիվների ստացման հնարավորություն, ինչպես նաև ապահովում է բարձրակարգ վերահսկման տեխնոլոգիական համակարգով: Տարածքում տեղակայված են դարակաշարեր, և այն հարմար է տարբեր տեսակի ապրանքի ու բեռների համար:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև