Հայաստանի կառավարությունը պետք է խթանի վճարունակ պահանջարկը. թերթ

09.07.2015 15:12
Հայաստանի կառավարությունը պետք է խթանի վճարունակ պահանջարկը. թերթ

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարության հիմնական խնդիրն է ներկա տնտեսական իրավիճակում խթանել վճարունակ պահանջարկը, ասել է տնտեսագետ, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը «Հայոց աշխարհ» թերթին տված հարցազրույցում։

Հրատարակության համաձայն` Հայաստանի կառավարությունը նվազեցրել է իր սպասումների նշաձողը` ամրագրելով 2015 թվականին կանխատեսվող 4 տոկոս տնտեսական աճի փոխարեն ընդամենը 1 տոկոս։

«Տնտեսական աճի էական դանդաղումը փաստ է, որ կարող ենք արձանագրել», – նշել է Մելքումյանը։

Պատգամավորի խոսքերով` կառավարությունը որոշ քայլեր արել է իրավիճակի կայունացման ուղղությամբ, մասնավորապես օրենսդրական դաշտում` տրամադրելով հարկային արտոնությունները խոշոր արտահանողների` ուղղելով պետբյուջե ռեզիդենտ քաղաքացիների գանձվող հարկերը,  որոնք ներգրավված են դրսում շինարարական աշխատանքների ոլորտում` սահմանելով  հարկային արտոնություններ սահմանամերձ համայնքներում տնտեսվարող սուբյեկտների համար և այլն։

«Սրանք քայլեր են, որ նոր պետք է արդյունք տան` կառավարությունը հույս ունի, որ արդյունքները տեսանելի կլինեն տարվա երկրորդ կեսին», – նշել է պատգամավորը։

Ինչ վերաբերում է կառավարության հետագա քայլերին, ապա, ինչպես կարծում է Մելքումյանը, ստեղծված տնտեսական իրավիճակում, բացի վճարունակ պահանջարկը խթանելուց, պետք է լուծվի հասու և մատչելի վարկերի խնդիրը։

Բացի այդ, տնտեսագետի կարծիքով, կառավարությունը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի` ուղղված կապիտալի կապիտալի շարժման ազատականացմանը,  կապիտալի շուկայի աշխուժացմանը, տնտեսական գործընթացներում բանկային համակարգի մասնակցությունը ապահովմանը, ինչպես նաև իրականացնել արտահանման իրական խթանում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև