Անելիք Բանկը գործարկել է Anelik Mobile Banking հավելվածը

10.07.2015 14:42
Անելիք Բանկը գործարկել է Anelik Mobile Banking հավելվածը

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկը գործարկել է Anelik Mobile Banking հավելվածը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Նոր հավելվածի միջոցով բանկի «Բանկ-Հաճախորդ» ծառայությունից օգտվող թե' ֆիզիկական և թե' իրավաբանական անձինք այսուհետ կարող են օպերատիվ կերպով իրենց սմարթֆոնների և պլանշետների միջոցով ստանալ հաշվի շարժի, ավանդների և վարկերի ընթացիկ կարգավիճակի, վարկերի մարումների գրաֆիկի, կատարված գործառնությունների, փոխարժեքների, իրենց մոտակա բանկոմատների և Բանկի մասնաճյուղերի մասին տեղեկատվությունը։

Ինչպես նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ –ի PR պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը, Anelik Mobile Banking հավելվածն ամբողջովին ինտեգրված է մեր Բանկի «Բանկ-Հաճախորդ» համակարգի հետ։ Նրա խոսքով` օգտվող հաճախորդները կարող են առանց լրացուցիչ գրանցման, իրենց իսկ անունով և ծածկագրով մուտք գործել բջջային հավելված, բեռնել այն համապատասխան օնլայն խանութից ամբողջովին անվճար և ակտիվացնել իրենց հեռախոսում։

««Anelik Mobile Banking-ը ևս մի հարմարավետ գործիք կարող է դառնալ մեր հաճախորդների համար: Այս հավելվածի միջոցով հնարավոր է սինխրոնացնել վարկի մարման գրաֆիկը մոբայլ օրացույցի հետ և հեռախոսով կամ պլանշետով ստանալ վարկի մարման օրերի պարբերական հիշեցումներ», – նշել է Մարտիրոսյանը։

«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, 2009թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև