Արդշինինվեստբանկը «Euromoney» ամսագրի վարկածով ճանաչվել է 2015թ. Հայաստանի լավագույն բանկ

10.07.2015 15:52
Արդշինինվեստբանկը «Euromoney» ամսագրի վարկածով ճանաչվել է 2015թ. Հայաստանի լավագույն բանկ

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 9. /ԱՌԿԱ/. Արդշինինվեստբանկը «Euromoney» ամսագրի վարկածով ճանաչվել է 2015թ. Հայաստանի լավագույն բանկ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Միջազգային ֆինանսական հեղինակավոր կառույցները բարձր են գնահատում ՀՀ բանկային համակարգում «Արդշինբանկ» ՓԲԸ–ի առաջատար դիրքերը՝ հատկապես հաշվի առնելով, որ բանկն էապես ավելացրել է շուկայի իր մասնաբաժինը: Արդշինբանկը նաև Հայաստանում առաջին մասնավոր ընկերությունն է, որ միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է պարտատոմսեր»,– նշվում է հաղորդագրությունում:

«Տարվա լավագույն բանկ» տիտղոսի նվաճումը եղել է բանկի հաճախորդների և գործընկերների հետ փոխշահավետ և արդյունավետ համագործակցության շնորհիվ:

Արդշինբանկը «Տարվա բանկ» էր ճանաչվել նաև 2014 թ.  հեղինակավոր Financial Times-ի «The Banker» ամսագրի կողմից։

«Արդշինբանկ» ՓԲԸ–ն (ավելի վաղ` «Արդշինինվեստբանկ», վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ 2014 թվականի նոյեմբերի 31–ին) գրանցվել է 2003 թվականի փետրվարին։ «Արդշինբանկ» ՓԲԸ–ն իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների դիրքում: Ներկայում Բանկի մասնաճյուղային ցանցն իր 55 մասնաճյուղերով խոշորագույններից է հանրապետությունում:

Բրիտանական Euromoney Institutional Investors ընկերության «Euromoney» հեղինակավոր ամսագիրն արդեն 20 տարուց ավել իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթաց: Յուրաքանչյուր տարի մրցույթին մասնակցում են ավելի քան 100 երկրի ներկայացուցիչ բանկերի ղեկավարներ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև