Արարատբանկի պարտատոմսերի իններորդ թողարկումը ցուցակվեց NASDAQ OMX Armenia բորսայում

14.07.2015 20:15
Արարատբանկի պարտատոմսերի իններորդ թողարկումը ցուցակվեց NASDAQ OMX Armenia բորսայում

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./ԱՌԿԱ/. Արարատբանկի կողմից թողարկված 2 մլն դոլարի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են NASDAQ OMX Armenia բորսայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, հաղորդում է բորսայի մամուլի ծառայությունը։

Ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Ըստ հաղորդագրության` ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 80,000 անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 7.25% եկամտաբերությամբ և 36 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն ARBKB9 բորսայական հապավմամբ:

«Արարատբանկը NASDAQ OMX Armenia –ի առավել ակտիվ թողարկողներից մեկն է», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ներկայումս բորսայում շրջանառվում են Արարատբանկի հասարակ անվանական բաժնետոմսերը (ARBK), ինչպես նաև ՀՀ դրամով արտահայտված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը (ARBKB7) և ԱՄՆ դոլարով արտահայտված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը (ARBKB5, ARBKB6, ARBKB8):

Բացի այդ,Արարատբանկը 2014թ.-ին  արդեն 4-րդ տարի անընդմեջ հաղթող է ճանաչվել NASDAQ OMX Armenia–ի կողմից կազմակերպվող «Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխության «Բորսայի լավագույն անդամ» անվանակարգում:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  («Հայկապ» բանկի իրավահաջորդը) հիմնադրվել է 02.09.1991թ., 1996թ. հոկտեմբերի 31-ին բանկը ստացել է թիվ 4 բանկային արտոնագիրը։ Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 64,24 տոկոսը պատկանում է «Ֆլեշ» ընկերությանը, 25 տոկոսը` ՎԶԵԲ–ին, իսկ 10 տոկոսը` «RURAL IMPULSE FUND II SA SICAV SIF» ընկերությանը։ Արարատբանկը 2009 թ.–ի հունվարի 30–ին դարձել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի մասնակից։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ.–ի հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100% բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ.–ի հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև