ՀՀ ԿԲ–ն տեղաբաշխել է 4 մլրդ դրամի միջնաժամկետ գանձապետական պարտատոմսեր

15.07.2015 15:29
ՀՀ ԿԲ–ն տեղաբաշխել է 4 մլրդ դրամի միջնաժամկետ գանձապետական պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը հուլիսի 14–ին տեղաբաշխել է 4 մլրդ դրամի միջնաժամկետ գանձապետական պարտատոմսեր։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGN60294208 սերիայի պարտատոմսեր` մինչև 2020 թ.–ը ապրիլի 29–ը մարման ժամկետով։

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 5 մլրդ 146 մլն 98 հազար դրամց, որից 4 մլրդ 617 մլն 98 հազար դրամը` մրցակցային։

Աճուրդին մասնակցել է 7 գործակալ։ Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 14.6829 տոկոս` 14.8500 տոկոս սահմանային եկամտաբերությամբ։ Տեղաբաշխումից ստացված շահույթը կազմել է 3 452 532 948 դրամ ($1 – 477.84 դրամ)։ –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև