ՎՏԲ-Հայաստան Բանկն ամառային հանգստի շրջանում առաջարկում է օգտվել անհատական պահատեղերից

17.07.2015 17:09
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամառային հանգստի շրջանում առաջարկում է օգտվել անհատական պահատեղերից

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 17. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն արձակուրդների և երկարաժամկետ գործուղումների շրջանում առաջարկում է օգտվել անհատական պահատեղերի տրամադրման ծառայությունից` դրամական միջոցներ, ոսկյա զարդեր, արժեքավոր թղթեր, փաստաթղթեր և այլ արժեքավոր իրեր պահպանության հանձնելու նպատակով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Բանկային անհատական պահատեղերի պահոցներն ապահովում են պահատեղերի պարունակության կատարյալ պաշտպանությունը: Բանկը պատասխանատու է պահատեղերի սարքին լինելու, դրանց հետ աշխատելու անվտանգության համար, երաշխավորում է պահատեղի անձեռնմխելիությունն ու հաճախորդների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը:

Անվտանգության նկատառումներով պահատեղերը գտնվում են զրահապատ դուռ ունեցող մեկուսացված ու չհրկիզվող սենյակում:

Հաճախորդից ու նրա լիազորված անձից բացի պահատեղը հասանելի չէ ոչ ոքի համար: Անհատական պահատեղի մեջ արժեքավոր իրերի տեղադրման, դուրսբերման և դրանց հետ աշխատանքը կատարվում է առանց բանկի միջամտության:

Բոլոր պահատեղերը գտնվում են ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակում: Այստեղ հաճախորդները կարող են ընտրել իրենց հարմար պահատեղեր տարբեր տարողունակության և վարձակալման արժեքի:

Պահատեղի` մինչև 15 օր ժամկետով վարձակալման նվազագույն արժեքը կազմում է 10 900 ՀՀ դրամ: Ամենատարողունակ բանկային պահատեղը E դասի պահատեղն է 780x560x460 մմ պարամետրերով:

Պահատեղ վարձակալելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ (սոցքարտ) կամ այն չունենալու մասին տեղեկանք:

Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի www.vtb.am կայքում` «Անհատական պահատեղերի վարձակալություն» բաժնում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև