Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 79,7 մլն դոլար

20.07.2015 13:15
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 79,7 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հուլիսի 13–18–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 79,7 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 477.81 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 9,6 մլն եվրո` մեկ եվրոյի դիմաց 523.1 դրամ փոխարժեքով, և շուրջ 1,2 մլն ռուբլի` 1 ռուբլու դիմաց 8,37 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 90,7 մլն դոլար, շուրջ 14,9 մլն եվրո և շուրջ 266,9 մլն ռուբլի` համապատասխանաբար 479.17 դրամ, 529.66 դրամ և 8.52 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2015թ.–ի հուլիսի 6–12–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի` դրամով տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 29.4 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 41.3 մլն դոլար։ (1 դոլարը` 480,28 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև