ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հուլիսի 21–ին նվազել է 0,27%–ով և 480,2 դրամ կազմել

21.07.2015 20:29
ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հուլիսի 21–ին նվազել է 0,27%–ով և 480,2 դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 21. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հուլիսի 21–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 0,27 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 480,2 դրամ։

Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 3,1 մլն դոլարի (ավելի քան 1,5 մլրդ դրամ) 17 գործարք։ Ֆոնդային բորսայում հուլիսի 21–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Հուլիսի 21–ին 1 դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 480,57 դրամ, 1 եվրոյինը` 521,75 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև