Անելիք Բանկը ավանդատուների շրջանում խաղարկություն է անցկացրել

22.07.2015 17:38
Անելիք Բանկը ավանդատուների շրջանում խաղարկություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/.  Անելիք Բանկը հուլիսի 22–ին խաղարկություն է անցկացրել «Թեժ ամառ» ավանդատեսակի ավանդատուների շրջանում։

Ընդհանուր առմամբ, մրցանակների խաղարկությանը մասնակցել է Անելիք Բանկի` ինչպես Երևանի, այնպես էլ Հայաստանի մարզերի մոտ 1700 ավանդատուներ։

Խաղարկության արդյունքներով 15 ավանդատուներ շահել են զանազան մրցանակներ, այդ թվում` ֆոտոխցիկներ, սմարթֆոններ, հեռուստացույցներ, պլանշետներ։ Գլխավոր մրցանակը ուղևորություն է դեպի Կրետե կղզի երկու անձի համար, որը շահել է Հեղինե Մարգարյանը։

Ակցիային մասնակցեցին այն ավանդատուները, ովքեր ներդրել են տվյալ ավանդատեսակով նվազագույնը 500.000 ՀՀ դրամ կամ 1.000 ԱՄՆ դոլար և նրանց կողմից ներդրված ժամկետային ավանդի մնացորդը 15.07.2015թ դրությամբ նվազագույնը կազմում է 500.000 ՀՀ դրամ կամ 1.000 ԱՄՆ դոլար:

Բանկի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը բանկի անունից շնորհավորել է բոլոր հաղթողներին։

«Բանկի ավանդույթի համաձայն, Բանկի տարբեր ծառայություններից օգտվող մեր հաճախորդների համար պարբերաբար կանցկացվեն մրցանակների խաղարկություններ և այլ անակնկալներ»,– ասաց նա։

«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, 2009թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։

Բանկի ակտիվները 2015 թվականի 1–ին եռամսյակում կազմել են մոտ 87.1 մլրդ դրամ (տարեսկզբից աճը` 0,14%), պարտավորությունները` 73,3 մլրդ դրամ  (աճը` 0,88%), կապիտալը` 13,8 մլրդ դրամ (անկումը` 3,56%), վարկային ավանդները` 60,9 млрд. դրամ (աճը` 3,98%), հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` 47,7 մլրդ դրամ (անկումը` 1,63%)։  ($1 – 479,94 դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև