Հայաստանը կարող է ներկայացնել Իրանի ֆինանսական շահերը ԵՏՄ–ում

23.07.2015 16:35
Հայաստանը կարող է ներկայացնել Իրանի ֆինանսական շահերը ԵՏՄ–ում

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը որպես ԵՏՄ անդամ կարող է ներկայացնել Իրանի տնտեսական շահերը Միության երկրներում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը «ԱՌԿԱ»–ին տված հարցազրույցում։

Նրա խոսքերով` պատժամիջոցները չեղյալ հայտարարելուց հետո, Իրանը կսկսի մոտ ապագայում Հայաստանում նոր ֆինանսական ինստիտուտներ բացել։

«Այս տեսակետից մենք պետք է օգտվենք այդ հնարավորությունից և իրանցիներին տրամադրենք անհրաժեշտ ամեն ինչ` իրանական բանկերի մասնաճյուղեր բացելու համար։ Ավելին` հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ–ին` մենք Իրանի ֆինանսական շահերը ԵՏՄ–ի մասնակից–երկրներում ներկայացնելու հնարավորություն կունենանք», – նշել է նա։

«Մելլաթ բանկ» ՓԲԸ-ն Իրանի «Մելլաթ» բանկի 100% դուստր ձեռնարկությունն է, որը գործում է դեռևս 1996թ.-ից։ Բանկի հաճախորդները հիմնականում Իրան-Հայաստան առևտրաշրջանառության մեջ ներգրավված փոքր և միջին ձեռնարկատերեր են, զբոսաշրջիկներ, ուսանողներ:

Բանկի ակտիվները 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 27.7 մլրդ դրամ (տարեսկզբից աճել է 0.46 %), պարտավորությունները` 8.85 մլրդ դրամ (46% անկում), կապիտալը` 18.89 մլրդ դրամ (աճ 68.76 %), վարկային ներդրումները` 5.45 մլրդ դրամ  (1.25% անկում), հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` 6.22 մլրդ դրամ  (12.91% անկում)։

Բանկի եկամուտը 2015 թվականի առաջին կիսամյակին կազմել է 298.8 մլն դրամ 60.5 մլն դրամի կորստի դիմաց 2014 թվականի նույն ժամանակաշրջանում։ ($1-479,94 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև