23.07.2015 17:39
ԵՐԵՎԱՆ, հուլիսի 23. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2015 թվականի հունվար–հունիսին 4,1 մլն դրամի 19 783 ԱՊՊԱ փոխհատուցում են վճարել, ինչը 14,4 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ցուցանիշից։
Ինչպես նշված է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում, հաշվետու ժամանակահատվածում առավելագույն թվով ԱՊՊԱ փոխհատուցումներ է վճարել Ռոսգոսստրախ–Արմենիա ընկերությունը` 1 505,1 մլն դրամ։
Մոտ 910,3 մլն դրամ է կազմել Ինգո Արմենիա ընկերության վճարումների ծավալը, իսկ Սիլ Ինշուրանս ընկերությունը վճարել է ավելի քան 430,3 մլն դրամի փոխհատուցում։ Միաժամանակ Ռեսո ընկերության վճարումների ծավալը կազմել է 444,8 մլն դրամ, Նաիրի Ինշուրանսինը` 416,1 մլն դրամ, իսկ Արմենիա Ինշուրանսինը` ավելի քան 300,6 միլիոն դրամ։
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի ԱՊՊԱ փոխհատուցումների վճարումների գումարը կազմել է 125,3 մլն դրամ։
Միաժամանակ միայն հունիսին բավարարված հայտերով փոխհատուցումների հայտերի թիվը կազմել է մոտ 3 315 մլն դրամ, ինչը 2014 թվականի մայիսի ցուցանիշից ավել է 142–ով։ Փոխհատուցումների միջին վճարը մայիսին կազմել է 209 186 դրամ։
2015 թվականի հունիսի 30–ի դրությամբ Հայաստանում ապահովագրվել է 433 136 տրանսպորտային միջոց, ինչն էեապես չի փոխվել մայիսի ցուցանիշի համեմատ։
Ըստ Բյուրոյի տվյալների` փոխհատուցումների վճարման համար ներկայացված հայտերի թիվը հունվար–հունիսին կազմել է 19 783 միաժամանակ չբավարարված հայտերի թիվը կազմել է 441։
Բացի այդ, ներկայում վճարման ընթացքում են 56 188 հազար դրամի փոխհատուցումներ։
Միաժամանակ հունվար–մայիսին ապահովագրավճարների ծավալը կազմել է մոտ 9,6 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 6,2 տոկոսով։
Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թվականի հունվարի 1–ից։
2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը։ ($1-479,94 դրամ)։–0—
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: