23.07.2015 17:53
ԵՐԵՎԱՆ, հուլիսի 23. /ԱՌԿԱ/. ԱՊՊԱ հատվածի վնասաբերության ցուցանիշը Հայաստանում 2015թ.–ի հունիսն կազմել է 51%` ապրիլի համեմատ ավելանալով 1 տոկոսով, ասվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում:
Միաժամանակ, Հայաստանի ապահովագրական հատվածի վնասաբերության ցուցանիշը ԱՊՊԱ մասով 2014թ.–ի հունիսն կազմել է 58%։
ԱՊՊԱ–ի վնասաբերության ընդունելի ցուցանիշը Հայաստանում 75-78 տոկոսի միջակայքում Է` բեռնվածության 22–25% մակարդակի պայմաններում (ապահովագրավճարների նվազագույն կամ առավելագույն մակարդակ), որն ԱՊՊԱ համակարգի սակագների հաշվարկման հիմքում է։
2014 թվականի մայիսի 31–ի դրությամբ Հայաստանում ապահովագրվել է 433 136 տրանսպորտային միջոց (այդ թիվն էապես չի փոխվել մայիսի ցուցանիշի համեմատ)։
Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2011թ.-ի հունվարի 1-ից: 2006թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը։
Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է վեց ընկերություն։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: