Archives by Month:

Calendar:

  • Calendar

    July 2015
    M T W T F S S
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Archive for July 24th, 2015

    ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հուլիսի 24–ին նվազել է 0,12%–ով

    Friday, July 24th, 2015

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հուլիսի 24–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 0,12 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 477,67 դրամ։

    ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 1,32 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 477,85 դրամ

    Friday, July 24th, 2015

    Հուլիսի 24–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հուլիսի 23–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 1,32 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 477,85 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

    ՎՏԲ–Հայաստան Բանկն ուսանողական վարկ է առաջարկում ուսանողներին և նրանց ծնողներին

    Friday, July 24th, 2015

    Նոր ուսումնական տարվա նախաշեմին ՎՏԲ-Հայաստան Բանկն ուսումնական հաստատություններ վճարովի հիմունքներով ընդունված ուսանողներին առաջարկում է ուսանողական վարկ ՀՀ պետական ծրագրի շրջանակում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

    Visa–ի զուտ շահույթն աճել է 10.3%–ով

    Friday, July 24th, 2015

    Բանկային քարտերի սպասարկման` աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի` Visa Inc. ամերիկյան ընկերության զուտ շահույթը հունիսի 30–ին ավարտված 2014/2015 ֆինանսական տարվա ինն ամիսների արդյունքներով աճել է 10.3 տոկոսով` մինչև 4.816 մլրդ դոլար, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ընկերության հաշվետվությանը։