Visa–ի զուտ շահույթն աճել է 10.3%–ով

24.07.2015 15:31
Visa–ի զուտ շահույթն աճել է 10.3%–ով

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. Բանկային քարտերի սպասարկման` աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի` Visa Inc. ամերիկյան ընկերության զուտ շահույթը հունիսի 30–ին ավարտված 2014/2015 ֆինանսական տարվա ինն ամիսների արդյունքներով աճել է 10.3 տոկոսով` մինչև 4.816 մլրդ դոլար, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ընկերության հաշվետվությանը։

Սովորական մեկ բաժնետոմսի հաշվարկով ընկերության «թուլացված» շահույթը կազմել է 1.96 դոլար` 2014 թվականի 1.72 դոլարի դիմաց։ Visa–ի օպերացիոն հասույթը հավասար է 10.309 մլրդ դոլարի, ինչը 8.8 տոկոսով ավելի է հաշվետու ժամանակահատվածի նախորդ տարվա ցուցանիշից։

«Բազային ուժեղ հիմքերն առաջվա պես փոխհատուցում են աշխարհաքաղաքական լարվածության և մեր բիզնեսի վրա դոլարի ամրապնդման ազդեցությունը»,– հաշվետվությունում մեջբերվում են ընկերության ղեկավար Չարլի Շարֆի խոսքերը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև