ՎՏԲ–Հայաստան Բանկն ուսանողական վարկ է առաջարկում ուսանողներին և նրանց ծնողներին

24.07.2015 17:35
ՎՏԲ–Հայաստան Բանկն ուսանողական վարկ է առաջարկում ուսանողներին և նրանց ծնողներին

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. Նոր ուսումնական տարվա նախաշեմին ՎՏԲ-Հայաստան Բանկն ուսումնական հաստատություններ վճարովի հիմունքներով ընդունված ուսանողներին առաջարկում է ուսանողական վարկ ՀՀ պետական ծրագրի շրջանակում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Երիտասարդության սոցիալական աջակցության միջոցներից մեկը բարձրագույն կրթություն ստանալու լրացուցիչ հնարավորություններ ապահովելն է», – նշվում է հաղորդագրության մեջ։

Վարկ կարող են ստանալ Հայաստանի պետական կամ պետական հավատարմագրում ունեցող ուսումնական հաստատությունների բակալավրիատի կամ մագիստրատուրայի ուսանողները` ուսման վարձը վճարելու նպատակով:

Հայաստանի` պետական ծրագրի մասնակից  ուսումնական հաստատությունների ցանկում ավելի քան 60 անուն հաստատություն կա:

16 տարեկանից բարձր ուսանողները կարող են ստանալ վարկեր ուսումնական ամեն տարվա համար` ցածր տոկոսադրույքով ու մարման տևական ժամկետով: Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով

Ըստ հաղորդագրության` վարկի գումարը յուրաքանչյուր ուսումնական տարվա համար կազմում է ոչ ավել, քան 450 000 ՀՀ դրամ, բայց ոչ ավել քան 1 800 000 ՀՀ դրամ` ուսման ամբողջ ժամանակահատվածի համար:

Վարկը տրամադրում է 12% տոկոսադրույքով (որից 2%-ը սուբսիդավորվում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, իսկ ուսանողի գերազանց առաջադիմության դեպքում սուբսիդավորվում է 3%), 10 տարի ժամկետով, առանց վարկի տրամադրման/սպասարկման համար նախատեսված միանվագ միջնորդավճարի։ Վարկի տրամադրման  որոշման կայացման ժամկետը մինչև 2 աշխատանքային օր է` ծնողների կամ խնամակալների երաշխավորությամբ։

«Վարկի կարևորագույն առավելություններից է վարկի մարման եղանակի` ուսանողին հարմար տարբերակի ընտրության հնարավորությունը: Այն կարող է լինել կամ ամսական անուիտետային վճարների տեսքով, կամ մինչև ուսման ավարտը միայն տոկոսների վճարման, իսկ ուսման ավարտից հետո` անուիտետային վճարների միոջոցով հիմնական պարտքի մարման տեսքով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Անհրաժեշտ փաստաթղթերին և վարկի տրամադրման մանրամասներին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի www.vtb.am կայքի «Վարկեր» բաժնում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ ($1 – 477,85 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև