Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 62,8 մլն դոլար

27.07.2015 14:31
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 62,8 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հուլիսի 20–ից 24–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 62,8 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 478,91 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 7,3 մլն եվրո` մեկ եվրոյի դիմաց 519,63 դրամ փոխարժեքով, և շուրջ 1 մլրդ ռուբլի` 1 ռուբլու դիմաց 8,32 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 70,8 մլն դոլար, շուրջ 13 մլն եվրո և շուրջ 186,2 մլն ռուբլի` համապատասխանաբար 480,39 դրամ, 525,21 դրամ և 8,47 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2015թ.–ի հուլիսի 13–ից 19–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի` դրամով տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 31,9 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 34,8 մլն դոլար։ (1 դոլարը` 477,85 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև