28.07.2015 17:46
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հուլիսի 28–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը աճել է 0.22 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 479,37 դրամ։
Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 5.3 մլն դոլարի (ավելի քան 2.5 մլրդ դրամ) 28 գործարք։ Ֆոնդային բորսայում հուլիսի 28–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։
Հուլիսի 28–ին 1 դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 478,54 դրամ, 1 եվրոյինը` 529,17 դրամ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: