ԿԶԵՀ. «Հայաստանում ուղիղ ներդրումների ծավալը ցածր մակարդակում է»

28.07.2015 19:15
ԿԶԵՀ. «Հայաստանում ուղիղ ներդրումների ծավալը ցածր մակարդակում է»

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /ԱՌԿԱ/.  Համաշխարհային բանկի «Doing Business» վարկանիշի բավականին բարձր հորիզոնականին զուգընթաց Հայաստանում պահպանվում է արտասահմանյան ուղիղ ներդրումների ցածր ներհոսքը, «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում ասել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ծրագրերի բաժնի պետ (ԿԶԵՀ, ԵԶԲ – Հիմնադրամի կառավարիչ) Արտակ Ազիզյանը։

«Նշանակում է, որ ձգտելու և անելու շատ բան կա»,– նշեց նա։

Ազիզյանը տեղեկացրեց, որ ԿԶԵՀ–ի խորհրդի` 2015 թվականի հուլիսի 3–ի հանձնարարականով, Կառավարիչը երեք տարով լրամշակում է բարեփոխումների ծրագիրը, որին կարող է օգնել Հայաստանին տրվող 300 միլիոն դոլարի ֆինանսական վարկը։

Ներկայում հիմնադրամի մասնագետները Հայաստանի իշխանությունների հետ մշակում են «նպատակներին հասնելու մատրիցա»։ Ենթադրվում է, որ վարկը կտրամադրեն ստանդարտ պայմաններով` միջանկյալ քննարկումների տարրերով երեք տրանշերով։

Ազիզյանի խոսքով` բարեփոխումների մշակվող ծրագիրը նախատեսում է Հայաստանի իշխանությունների և Կառավարչի հետ համաձայնեցված կառուցվածքային բարեփոխումների իրագործում։

Նա նշեց, որ տվյալ բարեփոխումները գլխավորապես կուղղվեն «տնտեսական աճին խոչընդոտող արգելքների վերացման միջոցով բիզնես–միջավայրի բարելավմանը, ինչն արդյունքում պետք է նպաստի երկրի ներդրումային գրավչության աճին»։

Հայաստանը զբաղեցնում է 45–րդ հորիզոնականը Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի Doing Business-2015 վարկանիշում տեղ գտած 189 երկրների շարքում։ Հայաստանը գտնվում է Չեխիայի (44–րդ տեղ) և Ռուանդայի (46–րդ տեղ) միջև` առաջ անցնելով Թուրքիայից, Իտալիայից, Լյուքսեմբուրգից, Հունաստանից և Կիպրոսից։

Պաշտոնական տվյալներով` արտասահմանյան ներդրումների (ոչ բանկային համակարգով և առանց պետական կառավարման) համախառն ներհոսքը Հայաստանի տնտեսության իրական հատված 2015 թվականի առաջին եռամսյակում կազմել է մոտ 60.1 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 1.34 տոկոս։  (1 դոլարը` 477, 85 դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև