29.07.2015 15:37
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գործարար միջավայրի ցուցիչը 2015 թվականի 2–րդ եռամսյակում նախորդի համեմատ նվազել է 0.1 տ.կ.–ով` մինչև 50.7, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին հանրապետության Կենտրոնական բանկից։
Այդ ցուցանիշը նվազել է 5.3 տ.կ.–ով` 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Գործարար միջավայրի ցուցիչի չորս բաղկացուցիչներից երեքում աճ է արձանագրվել, մեկում` նվազում։
Այսպիսով, արդյունաբերության ոլորտի ցուցանիշը երկրորդ եռամսյակում աճել է 1.9 տ.կ.–ով`մինչև 56.1, շինարարության ոլորտի ցուցանիշը` 1.5 տ.կ.–ով` մինչև 43.1, իսկ ծառայությունների ոլորտի ցուցիչն աճել է 1.6 տ.կ.–ով` մինչև 55։ Միաժամանակ, հաշվետու եռամսյակում առևտրի ոլորտի ցուցանիշը կրճատվել է 6.1 տ.կ.–ով` կազմելով 44.8։
ԿԲ հաղորդագրության համաձայն, գործարար միջավայրի ցուցանիշը շարունակում է մնալ կայուն միջակայքում։
Գործարար միջավայրի ցուցանիշը հաշվարկվում է տնտեսական ընդհանուր վիճակի և ռիսկերի փոփոխությունների նկատմամբ կազմակերպությունների գնահատականների միջինացմամբ։
Ընթացիկ տարում Հայաստանի Կենտրոնական բանկը վերանայել է բիզնես–հարցումների հիման վրա հաշվարկվող ցուցիչների մեթոդաբանությունը` բիզնես միջավայրի և բիզնես ակտիվության ցուցիչը միավորելով բիզնես միջավայրի մեկ ընդհանուր ցուցանիշում։
2005 թվականից ԿԲ–ն անցկացվում է ոչ ֆինանսական, ֆինանսական կազմակերպությունների և տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ։ Հարցումների նպատակն է գնահատել ներկայիս տնտեսական վիճակի փոփոխությունները նախորդ ժամանակահատվածի համեմատ, գնահատել հետազոտվող սուբյեկտների տնտեսական ակնկալիքները, հաշվարկել և հրապարակել բաղադրիչ տնտեսական ցուցիչները` հարցումների արդյունքների հիման վրա։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: