Հայաստանի առևտրային բանկերն առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել 22,5 մլրդ դրամ

30.07.2015 14:31
Հայաստանի առևտրային բանկերն առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել 22,5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. 2015 թ.–ի երկրորդ եռամսյակի արդյունքներով կազմված Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են երկրում գործող բոլոր առևտրային բանկերը (21 բանկ)` պետբյուջե վճարելով մոտ 22,5 մլրդ դրամ` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի 21,1 մլրդ դրամի դիմաց, նշվում է Հայաստանի պետեկամուտների կոմիտեի կայքում։

ՊԵԿ–ի տվյալներով` բանկերի կողմից վճարված բոլոր հարկերի կառուցվածքում հարկային մարմինների հավաքած հարկերը կազմել են ավելի քան 22,4 մլրդ դրամ, իսմ մաքսային մարմինների հավաքած հարկերը` մոտ 112,8 մլն դրամ։

աժամանակ մոտ 20,6 մլրդ դրամ են կազմել ուղիղ հարկերը (շահութահարկ, եկամտահարկ), անուղղակի հարկերին բաժին է հասել մոտ 1,14 մլրդ դրամ (այդ թվում ԱԱՀ–ն, ակցիզային հարկը), ևս 783,3 մլն դրամ են կազմել այլ հարկերը, տուրքերն ու պարտադիր վճարները։

Միաժամանակ բանկերին բաժին է հասել Հայաստանի հազար խոշոր հարկատուների կողմից հաշվետու ժամանակահատվածում վճարած հարկերի ընդհանուր ծավալի 6,9 տոկոսը։ Բանկերի շրջանում առաջատարների հնգյակում են  Ամերիաբանկը` 3,4 մլրդ դրամ (13–րդ տեղ), HSBC–Բանկ Հայաստանը` 2,3 մլրդ դրամ (20–րդ տեղ), ՎՏԲ–Հայաստան Բանկը` մոտ 2,1 մլրդ դրամ (24–րդ տեղ), Արդշինբանկը` 2 մլրդ դրամ (26) և Հայբիզնեսբանկը` մոտ 2 մլրդ դրամ (36)։

Խոշոր հարկատուների առաջին հարյուրյակում ներառվել են ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ` մոտ 1,6 մլն դրամ (39–րդ տեղ), Ինեկոբանկը` մոտ 1,2 մլն դրամ (47), Յունիբանկը` 1 մլրդ դրամ (54), Արարատբանկը` 945,6 մլն դրամ (61), Հայէկոնոմբանկը` 855,2 մլն դրամ (65), Կոնվերս բանկը` 852,82 մլն դրամ (66), Անելիք բանկը` 738 մլն դրամ (79), Արմսվիսբանկը` 687,9 մլն դրամ (85), Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը` 647,1 մլն դրամ (90), Զարգացման հայկական բանկը` 546,8 մլն դրամ (99)։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2015 թ.–ի առաջին վեց ամսում պետբյուջե են վճարել ավելի քան 325 մլրդ դրամ` 2014 թ.–ի հունվար–հունիսի 325,9 մլրդ դրամի դիմաց ($1 – 478,81 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև