Հայաստանում փողի բազան հունիսին աճել է 5,1 տոկոսով` մինչև 818 մլրդ դրամ

31.07.2015 15:20
Հայաստանում փողի բազան հունիսին աճել է 5,1 տոկոսով` մինչև 818 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 31. /ԱՌԿԱ/. Հայաստանի փողի բազան 2015թ.–ի հունիսին, այս տարվա մայիսի համեմատ, նվազել է 5,1 տոկոսով` կազմելով մոտ 818 մլրդ դրամ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԱՎԾ–ից, ըստ ՀՀ ԿԲ–ի ներկայացրած նախնական տվյալների` ԿԲ–ից դուրս գտնվող կանխիկ գումարի ծավալը հունիսի վերջին կազմել է ավելի քան 375,1 մլրդ դրամ` մայիսին գրանցված 367,3 մլրդ դրամի դիմաց։

Դրամով պարտադիր պահուստների մեծությունը կազմել է մոտ 315,4 մլրդ դրամ` մայիսի վերջին գրանցված մոտ 314,3 մլրդ դրամի դիմաց, իսկ արտարժույթով` մոտ  123,8 մլրդ դրամ` մայիսի վերջին գրանցված մոտ 176,5 մլրդ դրամի դիմաց։

Զուտ միջազգային պահուստները (առանց սեփականաշնորհումից ստացված միջոցների) 2015թ.–ի հունիսի վերջին կազմել են ավելի քան 423,6 մլրդ դրամ` ապրիլի համեմատ կրճատվելով 29,8 տոկոսով։ Զուտ ներքին ակտիվների մեծությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է շուրջ 414,7 մլրդ դրամ` մայիսի վերջին գրանցված 414,7 մլրդ դրամի դիմաց։ (1 դոլարը` 478,65 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև