03.08.2015 18:47
Միջոցառումը մեկնարկելու է Հանրապետության հրապարակից և ներառելու է 4 վազքարշավ` կիսամարաթոն (21,097 կմ), փոխանցումավազք (2 x 10,550 կմ), 5 կմ վազք, 2,5 կմ վազք 12–ից 15 տարեկան դպրոցականների համար:
«Երևան ՌԱՆԱՐՄ 2015» վազքի միջազգային կիսամարաթոնի մասնակցության գրանցումը կսկսվի օգոստոսի 10–ին։ Բոլոր մասնակիցները կստանան մարզահագուստ և մեդալներ, իսկ հաղթողները կարժանանան դրամական պարգևների։
Երևանի միջազգային կիսամարաթոնը և մյուս վազքարշավները կազմակերպվում են պետական ծրագրի շրջանակում՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հովհանու ներքո: Միջոցառման պաշտոնական կազմակերպիչն է ՌԱՆԱՐՄ ընկերությունը՝ ՀԱՖ-ի նախագահ Ռոբերտ Էմմիյանի ղեկավարությամբ:
Միջոցառման կազմակերպմանն իրենց աջակցությունն են բերել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, չարտերային թռիչքներ իրականացնող միջազգային ՊրոՍկայ ընկերությունը, Ռենո Արմենիան, Արմենիա Մարիոթ հյուրանոցը, Օրանժ Արմենիան, Ջերմուկ գրուպը, ինչպես նաև Սիքստ ընկերությունը և Գրանթ Թորնթոնը:
Կազմակերպչական աշխատանքներին աջակցում են նաև Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան (IAAF) և Միջազգային մարաթոնների և վազքարշավների ասոցիացիան (AIMS):
ՌԱՆԱՐՄ-ի մարզային վազքի մրցույթները կմեկնարկեն 2016 թվականի մարտից, իսկ Երևանի Միջազգային մարաթոնը նախատեսվում է անցկացնել 2020 թվականին: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: