04.08.2015 12:27
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Standard & Poor’s միջազգային վարկային գործակալությունը նվազեցրել է Եվրամիության «կայուն» երկարաժամկետ վարկանիշը մինչև «բացասական», հայտնում է Ֆինմարկետը։
Միաժամանակ, երկարաժամկետ վարկանիշը հաստատվել է «AA+» մակարդակում, ասվում է գործակալության հաղորդման մեջ։
ԵՄ–ի կարճաժամկետ վարկանիշը մնացել է «A-1+» մակարդակում։
Կանխատեսման վերանայումն արտացոլում է S&P–ի ակնկալիքները, որ ԵՄ–ն 315 մլրդ եվրոյի` «Յունկերի ծրագիր» անվանումով հայտնի ռազմավարական ներդրումների ծրագրով երաշխիքներ կտրամադրի։
Բացի այդ, գործակալությունը հաշվի է առնում ԵՄ–ում ներդրումների ծավալներով, համապատասխանաբար, 2–րդ և 3–րդ տեղերը զբաղեցնող Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի «բացասական» կանխատեսումների ֆոնին ԵՄ–ում ստացվող բյուջետային մուտքերի հետագա ենթադրվող նվազումը։
S&P–ն մտահոգում է նաև, որ ԵՄ–ն շարունակում է ակտիվներ օգտագործել դաշինքի անդամ պետություններին (ներառյալ` Հունաստանը) ֆինանսավորման տրամադրման համար, ինչը, գործակալության կարծիքով, ուղեկցվում է ռիսկերի բարձրացման հետ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: