Հայաստանի բանկային համակարգում չաշխատող վարկերը շարունակում են աճել

04.08.2015 18:31
Հայաստանի բանկային համակարգում չաշխատող վարկերը շարունակում են աճել

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Չաշխատող վարկերը Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելում 2015թ.–ի հունիսին հասել են 9,2 տոկոսի` մեկ ամսում ավելանալով 0.1 տոկոսով։ Նման տվյալներ են հրապարակվել Հայաստանի ԿԲ կայքում։

Գնահատականների համաձայն, դա բավական բարձր ցուցանիշ է, այսպես, 2014թ.–ի հունիսին չաշխատող վարկերի մասնաբաժինը կազմել է 6,1 տոկոս։

Հայաստանի բանկային համակարգում չաշխատող վարկերի մասնաբաժինն աճել է 2014թ.–ի ընթացքում։ Միաժամանակ չաշխատող վարկերի աճի տեմպերն ավելացել են 2014թ.–ի երկրորդ կեսից, իսկ դեկտեմբերի ֆինանսական ցնցումերի ֆոնին, որոնք ծագել են դրամի կտրուկ արժեզրկման հետևանքով, ցուցանիշը հասել է 7 տոկոսի։ 2015թ.–ի հունվարին ցուցանիշը հասել է 8,4 տոկոսի, փետրվարի` 8,9 տոկոսի, մարտին` նվազել 8,3 տոկոսով, ապրիլին և մայիսին` հասել 9,1 տոկոսի։

Ինչպես վկայում են Կենտրոնական բանկի տվյալները, վերջին անգամ Հայաստանի բանկային համակարգում չաշխատող վարկերի կտրուկ աճ նկատվել է 2009թ.–ին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ։

Վերլուծաբանների կարծիքով` բանկերի հիմնական խնդիրն այսօր փոխառուների կողմից իրենց պարտավորությունների չկատարումն է, ընդ որում ռիսկի գոտու մեջ մտնում են առավելապես ՓՄՁ ձեռնարկությունները։

Անվճարունակ փոխառուների և դրանով հանդերձ բանկային համակարգում չաշխատող վարկերի ավելացման հիմնական գործոններից մեկը Հայաստանում բարդ տնտեսական իրավիճակն է։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև