Հայաստանի ԿԲ–ն գրանցել է «ԷՔՍՊՈՐՏ ՖԱՅՆԵՆՍ» նոր վարկային կազմակերպությունը

05.08.2015 20:53
Հայաստանի ԿԲ–ն գրանցել է «ԷՔՍՊՈՐՏ ՖԱՅՆԵՆՍ» նոր վարկային կազմակերպությունը

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկի խորհուրդը օգոստոսի 5-ի գրանցել և լիցենզավորել է «ԷՔՍՊՈՐՏ ՖԱՅՆԵՆՍ» ՈՒՎԿ ՓԲԸ նոր վարկային կազմակերպությանը, հայտնում է ԿԲ–ի մամուլի ծառայությունը:

Ներկա պահին Հայաստանում գործում է 33 վարկային կազմակերպություն։ Կազմակերպությունների ակտիվները 2015 թվականի հունիսի վերջի դրությամբ կազմել են 292.2 մլրդ դրամ (աճը տարեսկզբից` 7.15%), պարտավորությունները` 154 , 6 մլրդ դրամ (3.14% անկում), կապիտալը` 137.6 մլրդ դրամ (աճը` 21.85%)։ (1 դոլարը` 478.53 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև