Հայաստանի բանկերի միության նախկին նախագահ Արարատ Ղուկասյանն ընդգրկվել է «Յունիբանկի» Խորհրդի կազմում

06.08.2015 12:23
Հայաստանի բանկերի միության նախկին նախագահ Արարատ Ղուկասյանն ընդգրկվել է «Յունիբանկի» Խորհրդի կազմում

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի միության նախկին ղեկավար Արարատ Ղուկասյանն ընդգրկվել է «Յունիբանկի» Խորհրդի կազմում, նշված է բանկի կայքում։

«Յունիբանկ» ԲԲԸ-ի Բաժնետիրոջ արտահերթ ընդհանուր ժողովի որոշմամբ փոփոխություն է կատարվել բանկի Խորհրդի կազմում: Որոշման համաձայն, վաղաժամկետ դադարեցվել են բանկի Խորհրդի անդամ Սուրեն Հայրիյանի լիազորությունները` իր դիմումի համաձայն, իսկ Արարատ Ղուկասյանը օգոստոսի 3-ից ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում», – ասվում է հաղորդագրության մեջ:

Բանկի Խորհուրդը հաստատվել է հետևյալ կազմով` Խորհրդի նախագահ` Գագիկ Զաքարյան, Խորհրդի անդամներ` Գեորգի Պիսկով, Էդուարդ Զամանյան, Հրահատ Արզումանյան, Արարատ Ղուկասյան:

Արարատ Ղուկասյանն ավարտել է Երևանի Պետական Համալսարանը, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ասպիրանտուրան և Հայաստանի Ամերիկյան Համալսարանը: ՀՀ բանկային համակարգում ունի երկարամյա աշխատանքային փորձ, մասնավորապես, ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում և «Բիբլոս Բանկ» ՓԲԸ-ում:

2009-2011 թվականներին զբաղեցրել է Հայաստանի բանկերի միության նախագահի պաշտոնը:

Յունիբանկը հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին` 5 մլն ԱՄՆ դոլար կանոնադրական կապիտալով: 2002թ.-ին բանկը ներդրել է «Յունիստրիմ»  համակարգը, որը ներկայում հանդիսանում է դրամական փոխանցումների ամենապահանջված համակարգը Հայաստանում: Յունիբանկը հայկական NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է։ Բանկի միակ բաժնետերն է` «Ripatonso Holdings Limited» ՍՊԸ–ն։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև