Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 86 մլն դոլար

10.08.2015 13:07
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 86  մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում օգոստոսի 3-10–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 86 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 477,53 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 6,7 մլն եվրո` մեկ եվրոյի դիմաց 924,2 դրամ փոխարժեքով, և շուրջ 521,57 մլն ռուբլի` 1 ռուբլու դիմաց 7,53 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 99,5 մլն դոլար, շուրջ 12,4 մլն եվրո և շուրջ 307,5 մլն ռուբլի` համապատասխանաբար 478,83 դրամ, 525,32 դրամ և 7,71 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2015թ.–ի հուլիսի 27–ից օգոստոսի 2–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի` դրամով տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 39,3 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 106,6 մլն դոլար։ (1 դոլարը` 478,29 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև