12.08.2015 12:15
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Չինաստանի ԿԲ–ի կողմից դոլարի նկատմամբ յուանի փոխարժեքի թուլացման ֆոնին ամերիկյան ֆոնդային բորսաները երեքշաբթի առուվաճառքներն ավարտել են բացասական ցուցանիշներով։
Dow Jones Industrial Average–ի արդյունաբերական ցուցիչը կորցրել է 1,21 տոկոս և կազմել 17402,84 կետ, S&P 500–ի լայն շուկայի ցուցիչը նվազել է 0,96 տոկոսով` հասնելով 2084,07 կետի։ Բարձր–տեխնոլոգիական NASDAQ–ը նվազել է 1,27 տոկոսով և կազմել 5036,79 կետ, հաղորդում է 1prime.ru–ն։
Չինաստանի ժողովրդական բանկը երեքշաբթի 1,9 տոկոսով նվազեցրել է դոլարի նկատմամբ յուանի պաշտոնական փոխարժեքը։ Կարգավորիչը դոլարի նկատմամբ յուանի այսպես կոչված «միջին փոխարժեքը» սահմանել է 6,2298 մակարդակում` մեկ օր առաջ սահմանված 6,1162–ի համեմատ։ Նվազումը դարձավ ռեկորդային մեկօրյա անկում 1994 թ.–ին Չինաստանում պաշտոնական և շուկայական փոխարժեքների միացման պահից հետո։
Ժողովրդական բանկը հրապարակված հայտարարության մեջ նշել է, որ ձեռնարկված միջոցը մեկանգամյա էր` ավելացնելով, որ կպահպանի յուանի կայունությունը «ռացիոնալ» մակարդակում և կամրապնդի շուկայի դերը ֆիքսինգի հարցում։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: