Հայաստանի միջազգային համախառն պահուստները հուլիսին ավելացել են 10%–ով և 1 702.5 մլն դոլար կազմել

13.08.2015 16:51
Հայաստանի միջազգային համախառն պահուստները հուլիսին ավելացել են 10%–ով և 1 702.5 մլն դոլար կազմել

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2015թ.–ի հուլիսին կազմել են 1 702,5 մլն դոլար` ամսվա ընթացքում ավելանալով 156.6 մլն դոլարով կամ 10.1 տոկոսով։ Դա են վկայում Հայաստանի ԿԲ–ի նախնական տվյալները։

Ազատ փոխարկելի արտարժույթով արտաքին ակտիվները 2015 թվականի հուլիսին կազմել են 1 701,6 մլն դոլար, իսկ ԱՄՀ–ում փոխառության հատուկ իրավունքները (SDR) հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել են 1 մլն դոլար։

Հարկ է նշել, որ 2014թ.–ի ընթացքում Հայաստանի միջազգային համախառն պահուստները կրճատվել են 33,8 տոկոսով կամ 762,3 մլն դոլարով` կազմելով 1 489,3 մլն դոլար։ Միաժամանակ պահուստների կրճատումը շարունակվել է նաև 2015թ.–ին. փետրվարին Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 1 260,9 մլն դոլար։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև