ՎՏԲ–Հայաստան բանկը չի նախատեսում վերանայել գործող վարկերի տոկոսադրույքները

13.08.2015 20:11
ՎՏԲ–Հայաստան բանկը չի նախատեսում վերանայել գործող վարկերի տոկոսադրույքները

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան բանկն առանց իրավաբանական հիմքերի առկայության չի վերանայել և հետագայում նույնպես չի ենթադրում գործող վարկերի տոկոսադրույքների կամ այլ պայմանների վերանայման հնարավորություն, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Այսպիսի հայտարարություն է տարածել բանկի մամուլի ծառայությունը  ՎՏԲ–Հայաստան բանկի` արդեն գործող վարկային համաձայնագրերով տոկոսադրույքների բարձրացման հավանականության առիթով հաճախորդների դիմումների հիման վրա։

Հաղորդագրության համաձայն, վարկային ապահովության փաստաթղթերի մեջ որևէ փոփոխություն մտցնելու համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը և պայմանագրերի համապատասխան իրավաբանական ձևակերպումը:

«Բանկը գործել է և շարունակում է գործել բացառապես ՀՀ օրենքների շրջանակում»,– նշվում է հաղորդագրությունում։

2015 թվականի հունիսի վերջի դրությամբ, ՎՏԲ–Հայաստան բանկի ակտիվները կազմել են 316.8 մլրդ դրամ (նվազումը տարեսկզբից` 12,3%), պարտավորությունները` 287.2 մլրդ դրամ (նվազումը` 13%), կապիտալը` 29.6 մլրդ դրամ (անկումը` 3.5%)։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև