ԵՏՄ–ի շրջանակում տեղեկությունների փոխանակման մասին համաձայնագիրը չի վնասի Հայաստանի շահերը. ԿԲ

18.08.2015 15:38
ԵՏՄ–ի շրջանակում տեղեկությունների փոխանակման մասին համաձայնագիրը չի վնասի Հայաստանի շահերը. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ–ի անդամ երկրների միջև տեղեկությունների  փոխանակման մասին համաձայնագիրը չի վնասի Հայաստանի շահերը, հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։

Երեքշաբթի նիստի ընթացքում Հայաստանի կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության՝ «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում՝ գաղտնի, փոխանակման մասին» 2014թ.–ի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը։

«Համաձայնագրի շրջանակում քննարկվում են ԵՏՄ անդամ երկրների միջև տեղեկությունների փոխանակման պայմանները, այդ թվում` բանկային, ապահովագրական և այլ գաղտնի տեղեկությունները, բացառությամբ` պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների։ Համաձայնագրում նաև նշվում են այն դեպքերը, երբ երկրները իրավունք ունեն տեղեկություն չտրամադրել»,– ասաց Երիցյանը։

Նրա խոսքով` երկարատև բանակցությունների արդյունքում որոշվել է, որ երրորդ անձանց վերաբերող տեղեկությունները նույնպես ենթակա չեն փոխանակման, եթե Հայաստանը դրա անհրաժեշտությունը չի տեսնում։ «Այսպիսով, երաշխավորվում է բանկային գաղտնիքի պահպանումը` ամրագրված Հայաստանի օրենսդրությամբ»,– ասաց Երիցյանը։

ԵՏՄ–ն միջազգային ինտեգրացիան միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է այս տարվա հունվարի 1–ից։ Այժմ ԵՏՄ–ի անդամներ են` Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը և Ղազախստանը, շուտով կմիանա նաև Ղրղըզստանը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև